Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկի՝ Սահնանադրության օրվա առթիվ:
Լիահույս եմ, որ սահմանադրական նորմերը, իրավունքը առանձնահատուկ և կարևոր դեր պետք է ունենան մեր առօրյայում, հանրային ու քաղաքացիական հարաբերություններում»:














