Լրահոս 24/7

Ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները

Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակյանում այսօր ստորագրվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին անդամակցելու մասին պաշտոնական արձանագրությունները։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Անն Լինդեն և Պեեկա Հավիստոն, ինչպես նաև դաշինքի անդամ հանդիսացող 30 պետությունների դեսպանները։

Արձանագրությունների ստորագրումից հետո դաշինքի անդամ պետությունների խորհրդարաններում մեկնարկելու է դրանց վավերացման գործընթացը։

Միայն դրա ավարտից հետո Հյուսիսային Եվրոպայի այս երկու պետությունները ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն և դրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

«Սա լավ օր է Ֆինլանդիայի և Շվեդիայի համար, սա լավ օր է ՆԱՏՕ-ի համար։ Այս սեղանի շուրջ նստած 32 պետություններով մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր ժողովուրդներն՝ ավելի անվտանգ։ Այսօր մենք բախվել ենք տասնամյակների ընթացքում անվտանգային ոլորտում ծագած ամենալուրջ ճգնաժամին», – հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago