Լրահոս 24/7

Ն․ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հ․ Թովմասյանից

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ 

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը մասնակի բավարարել։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Հրայր Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձվելու է 10,000 դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 11.03.2022 թվականի թիվ 000109 անդորրագրով պետական տուրքի սահմանված չափից ավելի վճարված 20․000 դրամը վերադարձվելու է Նիկոլ Փաշինյանին։ Դատական ծախսերի հարցը համարվում է լուծված:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Ի պատասխան՝ Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետն արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը հրապարակել էր գրչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ եւ նշել, որ Թովմասյանն այդ օրն իրեն դիմել էր բացառապես «Պարոն վարչապետ ջան» եւ «Պարոն Փաշինյան ջան»-ով: 

Այս գրառումից հետո Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող…

2 hours ago

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում,…

3 hours ago

Դեպի Մեղրի ճանապարհի մի հատվածը փակ կլինի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2,…

3 hours ago

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության…

3 hours ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

3 hours ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

3 hours ago