Լրահոս 24/7

Հայտնի է «Յունիբանկ»-ի Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ բանկում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով:

Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած նախնական տվյալների՝ բանկում պայթյունի հետևանքով կար մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակ քաղաքի ԲԿ:

Դեպքը տեղի էր ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում, պայթունի հետևանքով  մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ պայթյունից տուժած 6 անձինք այրվածքներ են ստացել, 4 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Բանկի մամուլի ծառայությունը խոստացել է փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն ներկայացնել տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

2 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

2 hours ago

Սկսում ենք Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքները․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սկսում ենք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի…

2 hours ago

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է «TriFest» սպորտային փառատոնով

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով: Միջոցառման մասնակիցներին…

2 hours ago

Նեթանյահուն կոչ է արել դուրս բերել Լիբանանից ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը ցանկացել է ներգրավել Իրանին և «Հըզբոլլահին» Իսրայելի վրա հարձակմանը. The New York Times

ՀԱՄԱՍ-ի գաղտնի հանդիպումների արձանագրությունները, որոնք առգրավվել են իսրայելական զինվորականների կողմից, մանրամասն նկարագրում  են նախորդ տարի…

3 hours ago