Լրահոս 24/7

Ուկրաինայում պատերազմի ընթացքում սպանվել է 17 լրագրող․ ՄԱԿ

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 17 լրագրող, ևս 14-ը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Կառույցի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, տուժած լրագրողներից չորսը հայտնել են, որ հետապնդումների են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։

Գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն յոթ լրագրող, որոնցից հինգը, ամենայն հավանականությամբ, ռուսական հարձակումների հետևանքով։

Ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում սպանվել է ևս հինգ լրագրող, բոլոր դեպքերում հարձակվողների ինքնությունը չի պարզվել։

Մեկ լրագրող առևանգվել է ռուս զինվորականների կողմից և խոշտանգվել, լրագրողը մահացել է ազատ արձակվելուց անմիջապես հետո։ ՄԱԿ-ը նաև պնդում է, որ ռուսական բանակը առնվազն երկու անգամ դիտավորյալ գնդակոծել է լրագրողներին տեղափոխող ավտոմեքենա։

Թիվ 1

Recent Posts

Նեթանյահուն կոչ է արել դուրս բերել Լիբանանից ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս…

31 mins ago

ՀԱՄԱՍ-ը ցանկացել է ներգրավել Իրանին և «Հըզբոլլահին» Իսրայելի վրա հարձակմանը. The New York Times

ՀԱՄԱՍ-ի գաղտնի հանդիպումների արձանագրությունները, որոնք առգրավվել են իսրայելական զինվորականների կողմից, մանրամասն նկարագրում  են նախորդ տարի…

1 hour ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի…

2 hours ago

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը․ «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան…

2 hours ago

Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․ Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար․ հարցուպատասխան՝ տրամադրվող ծառայություններին դիմելու…

3 hours ago

Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու․ Ավինյան

Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու, նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ երևանցիներին, առհասարակ…

4 hours ago