Այսօր տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նշենք, որ 10-ից ավելի անգամներ տվյալ պաշտոնի համար «Հայաստան» խմբակցությունը առաջադրում էր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ էր քվյարկում:














