Լրահոս 24/7

Ընդդիմության տունը կռիվ է ընկել. Թագուհի Թովմասյանից նեղացած են

Ընդդիմության ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին Ազգային ժողովի վարչական պաշտոններից հեռացնելուց հետո, ինչպես արդեն հայտնել ենք, նրանց գործընկերներն իրենց կամքով հրաժարվեցին իրենց պաշտոններից, բացառությամբ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի, ով արդեն «անկախ» կարգավիճակում շարունակեց ղեկավարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։
Սակայն Թովմասյանի արդեն նախկին գործընկերները ծանր են տարել նրա գործողությունները թե՛ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, թե՛ մանդատից չհրաժարվելու որոշումը՝ վիրավորանքների շարք սկսելով նրա դեմ։

Ուշագրավ է, որ հենց նա էր դեռ ամիսներ առաջ խոսել մանդատներից հրաժարվելու մասին, ապա, իր խմբակցության ղեկավարի՝ մանդատից հրաժարվելուց հետո, մյուսներին մեղադրել էր Վանեցյանի օրինակին չհետևելու մեջ։
Թագուհի Թովմասյանից նեղացածները հիշեցնում են, որ նա «Պատիվ ունեմ» խմբակցությունում հենց Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով է հայտնվել (մյուսները՝ «ՀՀԿ»-ի), իսկ նրա ղեկավարած հանձնաժողովը պետք է նախագահեր «Հայաստան» խմբակցությունը, սակայն վերջինը «բարեսրտորեն» այդ պաշտոնը զիջել էր «Պատիվ ունեմ»-ին։
Ընդդիմադիրները Թովմասյանին նաև սկսել են հիշեցնել ժամանակին ՔՊ-ից հեռանալու (կարծես այդ մասին նոր են իմացել), իսկ այժմ նաև սեփական խմբակցությանը դավաճանելու մեջ։ Վահե Հակոբյանն, օրինակ, նրան անվանեց «ընդդիմադիր խաղացող»՝ նշելով. «այստեղ բարոյական կողմն է ավելի շատ խոսում»՝ ըստ երևույթին՝ բարոյականությունը կապելով մանդատից կամ պաշտոնից հրաժարվել-չհրաժարվելու հետ։
Մամուլում այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ մի շարք ընդդիմադիրներ ևս Թովմասյանի որոշումը «չեն ողջունում». նրա վարքը մեծ հարված է խորհրդարանական ընդդիմության երկու թևերին՝ առանձին, ինչպես նաև «Դիմադրություն» քայքայված շարժման վերջնական անէացման ուղղությամբ։
Ասում են նաև, թե այս օրերին ընդդիմադիրները տարբերակներ են քննարկում՝ նրան «դարձի բերելու» համար, սակայն՝ ապարդյուն։ Իսկ Թագուհի Թովմասյանին մանդատից կամ պաշտոնից հեռացնելու կամ հրաժարվելուն դրդելու միջոցով իշխող խմբակցության համար խնդիրներ առաջացնելու, այլ կերպ ասած՝ «Փրկության շարժումը» փրկելու համար ընդդիմադիրները ստիպված են գալ հայտարարի. Թովմասյանին հեռացնել խմբակցությունից, քանի որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ մշտական հանձնաժողովը կարող է ղեկավարել միայն խմբակցության անդամ պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

12 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

13 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

13 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

14 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

14 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

14 hours ago