Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում Զինվորի տան տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝ հաշվառման բաժին։
Այսպիսով՝ այս ծրագրի շնորհիվ տղաներից գրեթե երեսունն արդեն աշխատում է Զվարթնոց օդակայանում և ավիացիայի ոլորտի տարբեր բաժիններում:















