Լրահոս 24/7
07.07.2022

Արագ սահմանազատումն Ադրբեջանին ձեռնտու չէ. պատճառներ է փնտրում

Արագ սահմանազատումն Ադրբեջանին ձեռնտու չէ. պատճառներ է փնտրում

Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է, հնարավոր չէ սկսել ցանկացած պահի և ավարտել կարճ ժամանակում։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է։ Բայրամովի խոսքով՝ դա հնարավոր չէ սկսել ցանկացած պահի և ավարտել կարճ ժամանակում։ Ավելին՝ այդ հարցում առաջընթաց է համարել հանձնաժողովի ստեղծումը, տեղի ունեցած առաջին հանդիպումը։
Ինչպես երևում է, ադրբեջանցի պաշտոնյան խոստովանում է, որ հենց Բաքվին ձեռնտու չէ Հայաստանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, ինչի հապաղման հարցում ադրբեջանական կողմն ավելի վաղ մեղադրել էր Երևանին։ Բայրամովն այս անգամ կրկին խոսել է հայկական կողմի ներկայացված «նախապայմանների» մասին (դեէսկալացիայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկել և զորքերը հետ քաշել սահմանից), սակայն պնդել, թե Բաքվի տեսակետից՝ ադրբեջանական զորքը իրենց սահմանին է կանգնած, որը պետք է պաշտպանել։
Ադրբեջանցի նախարարի այդ խոսքերը մի քանի հետևությունների տեղիք են տվել. նախ՝ սահմանազատման գործընթացի համար «պատմական, իրավաբանական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, մասնագետների ներգրավվածությամբ բանակցությունների անցկացման» մասին պնդումը մեզ հուշում է, որ Ադրբեջանը՝

  1. շահագրգռված է գործընթացը ձգձգելու հարցում,
  2. անհամաձայնություններ ունի ռուսական միջնորդությամբ գործընթացի իրականացման հարցում։
    Ստացվում է՝ Ադրբեջանը պարտադրված է եղել համաձայնել սահմանազատման գործընթացին, սակայն փորձում է դանդաղեցնել այն։ Իսկ «Հայաստանի նախապայմանների» մասին խոսելիս՝ Բայրամովը խոստովանում է, որ «պարտված ու թուլացած» հայկական կողմն իրականում ի զորու է նախապայմաններ առաջ քաշել ու նույնիսկ պնդել դրանց իրականացումը։ Ընդ որում՝ զորքերը հետ քաշելու «նախապայմանի» մերժումը Բայրամովը բացատրում է «սահմանները պաշտպանելու» պարտավորությամբ (նույն պարտված ու թուլացած Հայաստանի՞ց է պետք պաշտպանվել)։
    Անշուշտ, Հայաստանի պաշտպանվածության առումով սահմանազատում ու սահմանագծում իրականացնելն իր էական նշանակությունն ունի, սակայն որքան էլ տարօրինակ է՝ դրա ձգձգումը (հատկապես ադրբեջանական կողմի «ջանքերով») հայկական կողմին նույնպես ձեռնտու է։ Բարձր և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հանձնաժողովի շրջանակներում, հանդիպումներ, բանակցություններ, ներքին և արտաքին քննարկումներ, իհարկե, պետք են և օգտակար՝ իրավիճակի վերահսկելիության և կանխատեսելիության առումով, սակայն բուն գործընթացի արդյունքների առումով, ըստ ամենայնի, «ժամանակ պահանջող գործընթացը» Հայաստանի համար առավել շահեկան պայմաններում կլինի որոշակիորեն «ոտքի կանգնելուց», արտաքին հավասարակշռությունների ու անվտանգային երաշխիքների համակարգի ամրացումից ու ներքին ռազմատնտեսական իրավիճակի բարելավումից հետո միայն։

Վահրամ Հովհաննիսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է