Հայ ժամանակակից արձակագիր Սյունե Սևադան ներկայացրել է իր նոր «Աղի թեյ» վեպը։ Մի քանի օրից հասանելի կլինի գիրքը օնլայն պատվիրելու հնարավորությունը, մի փոքր ավելի ուշ էլ գիրքը կլինի նաև գրախանութներում։

Գրքի սյուժեն

2019 թվականի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային մեծ ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու` Նենէի հետ` առաջարկելով Իդայի մասին գրել կենսագրական գիրք: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ սկսվում են բացահայտվել այնպիսի մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը… «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և` դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու… երաժշտություն։ Առանցքում մարդն է` նա, ով փորձում է գտնել իրեն ու փրկվել` ի հեճուկս դժվարությունների:

Սյունե Սևադան գրել է․

«Այս վեպն իմ անձնական հաղթանակն է, կարողացա գրական նոր փուլ անցնել` մեծ տեքստեր հաղթահարելով: Պիտի շատ աճեի, շատ փոխվեի, համարձակ ու ուժեղ դառնայի՝ այն գրելու համար։ Ու ես կարողացա դա անել․ դեռ իմ հավատն էլ չի գալիս։ Այս վեպում անձնական էմոցիաներ ու ապրումներ շատ եմ դրել, բացել սեփական վերքերս, դրանցից այլ սյուժեներ ստեղծել, որոնք իմ մասին չեն բացարձակ, բայց դրանց բոլորի արմատն իմ ներսից եմ հյուսել` կապ չունի, որ սյուժեն հորինած է։ Հետո սովորել եմ՝ ոնց էդ վերքերը կարել ու սպիացնել՝ վերջնական ու ընդմիշտ։

Քննարկել ու քրքրել եմ իմ ներսի բոլոր մութ անկյուններն ու կիսվել սեփական փորձով՝ հերոսներիս բնավորության գծերը շաղախելով իմ զգացմունքների փշուրներով։ Էս գրքի չորս հիմնական կերպարները շատ հարազատ ու թանկ են ինձ, մի ուրիշ մեղմ ու քնքուշ սիրով եմ իրենց սիրում ու շատ հուսով եմ՝ դուք ևս կսիրեք, ու «Աղի թեյը» կլինի փոքրիկ հենարան, որ կհիշեցնի՝ դժվարությունները միայն ձերը չեն, ամեն ինչ կարելի է լուծել ու փոխել, միշտ էլ կարելի է սկսել զրոյից՝ եթե կա ցանկություն ու հավատ՝ սեփական ուժերի նկատմամբ։ Սա էի ուզում փոխանցել, սա է այն տողատակը, որն ուզում եմ դաջվի ձեր մեջ` գրքի թեմայից, հերոսներից հետո»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago