

Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը կրակել է նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա։ Վարչապետի պաշտոնակատար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ քաղաքական գործիչը գտնվում է «ծայրահեղ ծանր» վիճակում։
Տեղական NHK հեռուստաալիքի և «Կիոդո Ցուշին» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տղամարդը ատրճանակով երկու անգամ կրակել է Աբեի մեջքին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում։
Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդհատել է գործուղումը և հրամայել բոլոր նախարարներին գալ Տոկիո։ Նրա խոսքով՝ Աբեն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
«Աբեն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն վերջին տեղեկությունների համաձայն՝ նա ունի «սիրտ-թոքային կանգ»:
Agence France-Presse-ը բացատրում է, որ «սիրտ-թոքային կանգ» տերմինը ճապոնացիներն օգտագործում են կլինիկական մահ իմաստով:
Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան ոստիկանները ձերբակալել են դեպքի վայրում, իսկ նրա զենքն առգրավել են։ Նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել:
67-ամյա Սինձո Աբեն լքել է վարչապետի պաշտոնը 2020 թվականին, սակայն մնացել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հզոր գործիչ:
«Սա մեծ ցնցում է Ճապոնիայի ժողովրդի համար, մի երկիր, որտեղ զենքի տիրապետումը խստորեն սահմանափակված է, և քաղաքականության մեջ բռնություն գրեթե չկա», – բացատրում է BBC-ի թղթակիցը Տոկիոյում:
Աղբյուրը՝ BBC.com
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…