Լրահոս 24/7
08.07.2022

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է․ ՔԿ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Այդ անձանց թվում է՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:

Նշված խմբավորման անդամները,  ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է