Լրահոս 24/7
08.07.2022

Գլխավոր դատախազի խորհրդականն անդրադարձել է Դ․ Իոաննիսյանի գրառմանը

Գլխավոր դատախազի խորհրդականն անդրադարձել է Դ․ Իոաննիսյանի գրառմանը

«Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանը, հավանաբար իրեն շփոթելով դատավորի հետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջին՝ իրեն իրավունք վերապահելով ոչ միայն իրավական գնահատականներ տալ միջադեպի մասնակիցների գործողություններին, այլ նաև, կասկածի տակ դնել Է. Պետրոսյանին ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ հսկող դատախազի որոշման իրավաչափությունը և դատախազական ամբողջ համակարգին մեղադրել «ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության» մեջ:

Դանիել Իոանիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ուենցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տարրական բարեկրթությունն անգամ պետք է հուշեր զերծ մնալ նոր նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց՝ պարոն Իոանիսյանին խորհուրդ ենք տալիս ժամանակից առաջ չընկնել, անհիմն ու անպատասխանտու հայտարարություններով չփորձել ազդեցություն գործադրել սկսված վարույթի նկատմամբ և կանխակալ հանրային կարծիք ձևավորել:

Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոանիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին:

Դատախազությունը կոչ է անում ձևավորել իրավական գործընթացների նկատմամբ հարգանքի և դրանց վերաբերյալ բացառապես մասնագիտական դատողություններ անելու մշակույթ՝ նկատի ունենալով, որ «ԽԾԲ»-ական է ոչ թե ապօրինի ձերբակալված անձին ազատ արձակելը, այլ ժամանակավրեպ տեղեկությունների հիման վրա կատեգորիկ դատողություններ անելը միայն այն շարժառիթով, որ նման դատողություններ անող անձինք մասնակցություն են ունեցել պարեկային ծառայության ձևավորմանը»,- գրել է  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Լրահոս
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
16:05
Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն. Չարլզը «հակադարձել» է Թրամփին
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
15:49
Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
15:12
Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
14:54
Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
14:22
Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
14:07
«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
13:49
Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
13:22
Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
12:21
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
12:07
Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, որոնք կցանկանան աշխարհը շուռ տալ, ամեն ինչով աջակցելու ենք. Սամվել Կարապետյան
11:47
Եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, որոնք կցանկանան աշխարհը շուռ տալ, ամեն ինչով աջակցելու ենք. Սամվել Կարապետյան
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
11:18
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
10:54
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը