

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսակցություններից ի վեր հայկական տեղեկատվական տիրույթում հիմնականում մտահոգություններ են, չխուսափենք ասել՝ նաև չարագուշակություններ: Դրանց մեջ, անշուշտ, իրավացի գնահատականներ կան, բայց զգացական մասը գերակշռում է:
Մասնավորապես, խոսվում է տնտեսական հարաբերությունների պարագայում թուրքական կողմից հայկական շուկան գրավելու և դրանով այստեղ ազդեցության տարածման՝ ընդդիմադիր ուժերի որակմամբ՝ «թրքացման» մասին: Սակայն ինչպես 2021 թվականից սկիզբ առած գործընթացի, այնպես էլ կարգավորման նախորդ փորձերի դեպքում Հայաստանում չեն հրապարակվել տնտեսական անկողմնակալ, մասնագիտական վերլուծություններ, որոնք վեր կհանեին թուրքական տնտեսության կառուցվածքի, սկզբունքների, ռիսկերի ու հնարավորությունների առանձնահատկությունները:
Գուցե պատճառն այն է, որ այդպիսի առաջադրանք չի դրվել մասնագետների առաջ, կամ գուցե համապատասխան թուրքագետ-տնտեսագետներ չենք ունեցել: Բայց հատկապես այսօր նման բարձր մակարդակի հետազոտողներ չունենալն անընդունելի է: Ավելորդ է նշել, որ հենց այս խնդրի պատճառով հայկական կողմի համար վտանգներն ավելի են մեծանում, իսկ զգացական բնորոշումները՝ էական տեղ ունենում թե´ մեր գործողություններում, և թե´ մտքերում:
Կան, իհարկե, առանձին թուրքագետներ, ովքեր քիչ թե շատ խոսում են տնտեսական ուղղությամբ թուրքական ծրագրերի ու քայլերի մասին, բայց ոչ այն խորությամբ, ինչպես կպահանջվեր, օրինակ, մեր ռիսկերի պարագայում:
Կան նաև հետազոտական կենտրոններ, ինստիտուտներ, որոնք ցանկության ու հատկապես այդպիսի առաջադրանքի դեպքում կկարողանան կարճ ժամանակում պատրաստել տնտեսագետներ (վերապատրաստել), որոնց հետազոտությունները կխորանան ընդհուպ մինչև թուրքական բյուջետային գործընթացների, գործարար և ֆինանսական հարաբերությունների, այս համակարգում որոշումների կայացման սկզբունքների ամենանեղ խութերը:
Ի վերջո՝ բոլոր ժամանակներում կարևորագույն «սպառազինությունը» տեղեկատվությունն է եղել, իսկ մեր դեպքում այսօր նաև՝ դրա ստացման միջոցը: Ուստի ավելորդ չէ շեշտել, որ Թուրքիայի և ընդհանրապես ցանկացած երկրի հետ հարաբերություններ կարգավորելիս շահավետ ու անվտանգ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար էական են մասնագիտական հաշվարկը, համապատասխան գիտական տեղեկատվությունը:
Վահրամ Հովհաննիսյան
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…