Լրահոս 24/7

Կրկնում եմ՝ ՀՀ Դատախազությունում տիրում է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության մթնոլորտ․ Իոաննիսյան

«Գլխավոր դատախազեւթյունը խոստացել է ինչ-որ տեսանյութ հրապարակել` ի պաշտպանություն այս գիշեր խմած վիճակում մեքենա վարած և ապա պարեկներին դիմադրություն ցույց տված ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի։

Հիշեցնեմ, որ պարեկները Պետրոսյանին ձերբակալել էին, բայց ժամեր անց մեկ այլ դատախազի որոշմամբ Պետրոսյանը ազատ էր արձակվել։

Ամբողջությամբ հասկանալով` իրենց կոլեգա դատախազին պաշտպանելու` դատախազության ԽԾԲ-ական մոտիվները, այդուհանդերձ առաջարկում եմ, որ հրապարակեն ոստիկանության բաժնի տեսախցիկների ձայնագրությունները։

Մասնավորապես, ձայնագրությունների այն հատվածը, որտեղ դատախազ (ավագ դատախազ) Պետրոսյանը, ինձ հասած տեղեկություններով, վերջին խոսքերով հայհոյում է պարեկներին։

Եվս մեկ անգամ կրկնում եմ` ՀՀ Դատախազությունում տիրում է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության մթնոլորտ և դա հանգիստ ապացուցելի է։

Հ.Գ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը, հիշեցնեմ, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է:

Հ.Գ.2. Նենց լավ կլիներ, եթե դատախազությունը բոլոր քաղաքացիների շահերը պաշտպաներ այնքան, որքան իր օրինախախտ աշխատակցինը (կամ, գոնե, դրա մի 10 տոկոսի չափով)»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը գրառում էր կատարել նշելով, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:

Նշենք, որ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել էր Իոաննիսյանի գրառմանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago