Լրահոս 24/7
08.07.2022

Բացահայտվել է 1 մլրդ դրամը գերազանցող թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ

Բացահայտվել է 1 մլրդ դրամը գերազանցող թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ

Դատախազության հաղորդմամբ՝ բացահայտվել է համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: 

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթաքցքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները:

Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում: Մասնավորապես. թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց:

«Տելեգրամյան» նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձնացից ձեռք բերված թմրամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին: Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգագործել է իր՝ «BOB Marley» անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդ կերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյուքնում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույնթերի փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանառության օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դրամը: 

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է