

Հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով ըննդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե Հայաստանում բռնապետություն է, նշել է․ «Բա որ բռնապետություն է, դուք ինչու՞ եք միլիարդատեր։ Իրենք իրենց ասածին հավատու՞մ են։ Այնքան ամբարտավան են, որ ասում են, բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում։ Ձեռք են առնում, Քոչարյանը ասումա՝ ինձ խոսք էին տվել դատել, մինչև հիմա չեն դատում»։
Մարուքյանի խոսքով՝ Բյուսելում քննարկվող Արևելյան գործընկերության երկրների կոռուպցիայի կանխարգելման ինդեքսով Հայաստանը առաջին տեղում է, իրենից հետ թողնելով ԵՄ անդամության թեկնածուներ Մոլդովային և Ուկրաինային։
Մարուքյանը, անդրադառնալով միջազգային հարթակներում ընդդիմության գործունեությանը, նշել է, որ ընդդիմությունը որևէ կերպ չի սպասարկում Հայաստանի ազգային և պետական շահերը։
Մարուքյանը հիշեցրել է, որ Լավրովի, Լատվիայի նախագահի, Պետքարտուղարության ներկայացուցիչների այցերի ժամանակ ցույցեր անող ընդդիմադիրները այդպես էլ չբարձրաձայնեցին նրանց միջնորդությամբ գերիներ վերադարձնելու հարցի մասին։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շուրջ ընդդիմադիրների հնչեցրած քննադատական թեզերին, նշել է․ « Եթե սահմանը բացելով Հայաստանին ավելի վատ է լինելու, ապա Թուրքիան վաղուց բացած կլիներ»։
Մարուքյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրաժավորվող ադրբեջանական թեզերին․ «Ամեն առավոտ մի խումբ մարդիկ արթնանում են Հայաստանում և մեր թշնամի երկրի կարևոր թեզերը այստեղ շրջանառում են։ Երկու տարբերակ կա կամ գործակալ են կամ ազդեցության գործակալ են»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…