ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այս մասին վարչապետը տեղեկացնում է իր կայքէջում:
«Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»,-գրել է նա: