Լրահոս 24/7
09.07.2022

Ամեն ինչ անում ենք, որ համայնքի ժողովուրդը զգա կոնկրետ փոփոխություն. Փաշինյանը՝ գյուղացիներին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն անընդհատ զբաղվում է համայնքների հարցերով, ամեն ինչ անում է, որ համայնքների բնակիչները կոնկրետ փոփոխություններ զգան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Արմավիրի մարզ այցի շրջանակում Երասխահուն համայնքում, որտեղ չնախատեսված կանգառ էր կատարել և զրուցել իրենց դիմավորելու եկած գյուղացիների հետ: 

Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվեց նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ:

«Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ենք: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,-վստահեցրեց վարչապետը:

Նա կարևորեց, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:

Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց բարձրացրին: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցով, ամեն ինչ անում ենք, որ համայնքի ժողովուրդը կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է. դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը համայնք այցի շրջանակում նաև հարգանքի տուրք մատուցեց  44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54