

«2528 մ բարձրությամբ Հատիս լեռան գագաթին մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Այս մեգանախագծի լուսաբանման նպատակով Հայաստան էին ժամանել նաև Euronews, El confidencial, EFE, VoyageAfriq և մի շարք այլ հեղինակավոր արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության շնորհիվ Հայաստանում իրականացվող այս նախադեպը չունեցող նախաձեռնության մասին շուտով տեղեկանալու են բազմամիլիոնանոց լսարան ունեցող լրատվամիջոցների հետևորդները, ինչն էլ նոր ու բացառիկ խթան է հանդիսանալու մեր երկրում զբոսաշրջության զարգացման համար:
Զավեշտալի է, որ այս ֆոնին հանրությանը ոչինչ չասող անվանումներով տարատեսակ կազմակերպություններ Քրիստոսի արձանի տեղադրման թեման արհեստականորեն շահարկելով փորձում են սեփական չգոյության մասին հիշեցնելու հուսահատ փորձեր իրականացնել:
Ինչևէ, մեգանախագծի մեկնարկն արդեն տված է և 3 տարի անց Հայաստանում վեր է հառնելու Հիսուս Քրիստոսի արձանը, որն իր մեջ համերաշխության, հանդուրժողականության ու համազգային համախմբման խորհուրդն է կրելու»,-գրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…