Լրահոս 24/7

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես գրող եմ, մտավորական, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելով` եզրակացություններ անել, իհարկե, պահպանելով կոռեկտության սահմանները»,- հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել նրա լիազորությունները դադարեցնելու համար։ Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ Հակոբյանը չի պահպանել քաղաքական չեզոքություն ու ՀՅԴ հասցեին քննադատական, վարկաբեկիչ արտահայտություններ է արել։

«Հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև նրա քաղաքական իրավիճակների մասին խոսելը միայն կուսակցական դիրքորոշում չի պահանջում»,- ասել է նա:

«Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության սահմանները խախտելն է: Ես երեկ իմ ելույթի մեջ ասացի՝ լավ կլիներ, որ ընդհանրապես այդ «կոռեկտություն» հասկացության մի սահմանումը տրվեր: Կոռեկտ լինել չի նշանակում Գլավլիտի տակ լինել և չի նշանակում կոնյուկտուրայի նպատակներով կամ վախերով՝ պաշտոնը կորցնելու կամ Ազգային ժողովի որոշ՝ քո հայացքները չկիսող կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ծպտուն չհանել»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

8 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

25 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

40 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

59 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago