Լրահոս 24/7
10.07.2022

Արեն Մկրտչյանը՝ իր նախընտրական ծրագրում ընդգրկված առաջնահերթությունների մասին

Արեն Մկրտչյանը՝ իր նախընտրական ծրագրում ընդգրկված առաջնահերթությունների մասին

Այս տարվա սեպտեմբերին ՀՀ-ի մի շարք բնակավայրերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը։

Համայնքի խնդիրների և ընտրվելու պարագայում իր անելիքների մասին Civic.am-ը զրուցել է Արեն Մկրտչյանի հետ։

Խոսելով  ներհամայնքային խնդիրների մասին՝ Արեն Մրտչյանն ասաց, որ ներհամայնքային և գյուղական ճանապարհների լուրջ խնդիրներ ունեն, գյուղական բնակավայրերում խմելու ջրի խնդիր կա, իսկ մի շարք գյուղական բնակավայրեր գազաֆիկացված չեն, կան  տասնյակ մանկապարտեզներ, որոնք կառուցվել են 50, 60, 70 տարի առաջ ու գտնվում են խիստ անմխիթար վիճակում։
«Ալավերդի քաղաքում այլ խնդիր էլ կա՝ ներհամայնքային հողերի ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև քաղաքային զբոսայգիները 30 տարվա ընթացքում վաճառվել են, ունենք լուսավորության ցանցի ընդլայնման խնդիր, ունենք կոմունալ ծառայությունները նոր որակի բերելու խնդիր, գյուղական բնակավայրեր ունենք, որտեղ աղբահանության համակարգ չկա, ունենք ներհամայնքային տրանսպորտի խնդիր։ Ալավերդի քաղաքն այն եզակի քաղաքներից է, որտեղ մարդիկ անձրևների ժամանակ ներքաղաքային տրանսպորտում նստում են անձրևանոցներով»,- խնդիրները ներկայացրեց Արեն Մկրտչյանը։

 Հարցին, թե Ալավերդի խոշորացված համայնքը ինչու չի մասնակցում սուբվենցիոն ծրագրերին, Արեն Մկրտչյանն ասաց, որ համայնքի բյուջեն`ութ բնակավայրով, շուրջ 850 միլիոն դրամ է կազմում, որից 731 միլիոնը տրվում է աշխատավարձ և ծախսվում է պարտադիր ծախսերի ուղղությամբ, այսինքն՝ կոմունալ ծառայություններ և այլն, արդյունքում 119 միլիոն դրամ է մնում հսկա Ալավերդի քաղաքի և հարակից ութ գյուղերի համար, որը սուբվենցիոն ծրագրերով առավելագույնը կարող է կրկնապատկվել, իսկ 240 միլիոն դրամը շատ քիչ է։
«Նախ չորս խոշորացված համայնք միավորվում են և բյուջեն շուրջ երկու միլիարդ է կազմելու, բնականաբար մենք Ախթալա, Շնող և Օձուն խոշորացված համայնքների համար նախատեսված գումարները Ալավերդիին չենք ուղղելու, բայց միևնույն ժամանակ մեծ բյուջեն թույլ է  տալիս սուբվենցիոն ծրագրերով առավել լուրջ միջոցներ ներգրավել։ Երկրորդը՝ երեք համայնքապետարանի ապարատ կրճատվում է և մնալու է միայն վարչական ղեկավար և օպերատոր, երրորդ՝ կառավարության մեր գործընկերների հետ պետք է ավելի սինխրոն աշխատել։ Բնականաբար, հասկանում ենք, որ եթե տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը և կառավարությունը միևնույն քաղաքական թիմն են ներկայացնում, համագործակցությունը շատ ավելի սերտ է լինելու, մեր ձայնն ավելի լսելի է լինելու։ Չորրորդ՝ մեծ պոտենցիալ կա միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու։ Օրինակ՝ գոյություն ունի Փարիզի կոնվենցիա հանքարդյունաբերական քաղաքների համար, որով նախատեսված են հավելյալ միջոցներ։ Կան մի շարք կոնվենցիաներ, մի շարք կազմակերպություններ, որոնց հետ պետք է  ավելի սերտ համագործակցել և խոսել»,-ասաց Արեն Մրտչյանը։
Վերջինս նաև նշեց, որ պետք է օգտագործեն նաև անձնական կապերը, որովհետև կան քաղաքից և հարակից գյուղերից բացակայող մի շարք ալավերդցիներ, որոնք պատրաստ են առողջ կառավարում տեսնելու պարագայում իրենց լուման ունենալ քաղաքի զարգացման գործում։

Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրեց, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի և գերեվարումից հետ եկած Արայիկ Գալստյանի համար առանձնատներ են կառուցվել Ալավերդու Աքորի գյուղում, այդ աշխատանքներն ամբողջությամբ իր վրա էր վերցրել Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը։

«Սերժ Անգելյանի պես մի շարք լավ ընկերներ ունենք, որոնք այստեղ կարող են ներգրավվել այս աշխատանքներում։ Մի խոսքով՝ ուղղությունները մի քանիսն են և հսկայածավալ աշխատանք կա անելու, որին մենք պատրաստ ենք»,- ասաց պատգամավորը։

Վերջինս նաև ասաց, որ իր հիմնական գործունեությունը վերջին 3-3,5 տարում կենտրոնացրել է հենց Լոռու մարզում, մասնավորապես՝ Թումանյանի շրջանում, որն ընդգրկում է Շնող, Ալավերդի, Օձուն և Ախթալա խոշորացված համայնքները, որոնք էլ միավորվել են Ալավերդու կազմում։

 «Մարդիկ սպասում են, որ ես ու մեր թիմը իրենց նոր բան կառաջարկենք, և դիսկուրսը կփոխենք դեպի արվող աշխատանքներ։ Մենք գալու ենք աշխատելու։  Վերջին 3-4 տարում մի քանի բան կա, որ մենք արել ենք, արդյոք բոլոր խնդիրները լուծե՞լ ենք, բնականաբար ոչ, զգալի, տեսանելի, շոշափելի ու չափելի աշխատանք ենք տարել։ Նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մեկնարկել Մ-6 Ալավերդի-Սանահին, Սանահին-Սարահարթ և Ակներ բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նախագծային, նախահաշվային աշխատանքներն արդեն ավարտված են, 2 միլիարդ 300 միլիոն դրամ ՀՀ կառավարությունը հատկացնելու է, որպեսզի Ալավերդու համար հարակից երկու գյուղը կապող այս կենսական կարևորության ճանապարհը, որն անցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության հուշարձան՝ Սանահինի վանական համալիրի մոտով, ամբողջությամբ հիմնանորոգվի։ Սա ծանրաձող է, որը եթե մնար համայնքի ուսերին, համայնքը երբեք այն բարձրացնել չէր կարողանալու։ Սա է, որ մարդկանց կյանքում բերելու է ռեալ, տեսանելի, շոշափելի փոփոխություն»,-ասաց Արեն Մկրտչյանը։
 Պատգամավորը տեղեկացրեց, որ Ալավերդու ադամանդի վերամշակման գործարանը նախատեսում է մեկնարկային փուլում 150 աշխատատեղով գործարկվել, դա 150 ընտանիքի կյանքում ռեալ փոփոխություն է բերելու։
Խոսելով նաև տուրիզմի մասին՝ Արեն Մկրտչյանն ասաց, որ տուրիզմի հետ կապված հիմնական շեշտադրումն այն է, որ պետք է ստեղծել ենթակառուցվածք, պայմաններ և համակարգն ինքնստինքյան կսկսի աշխատել։
«Ինչ նկատի ունեմ, մոտ մեկ տարի առաջ կառավարության ֆինանսավորմամբ ամբողջությամբ  հիմնանորոգվել է Մ-6 Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը, էլի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության հուշարձան տանող։ Մենք ունեինք 35-40 տարի չհիմնանորոգված ճանապարհ, որտեղ ավտոբուսներն ուղղակի հրաժարվում էին բարձրանալ։  ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հինգ հուշարձան կա, որից երկուսը Ալավերդիում և դրա հարակից տարածքում  են՝ Հաղպատն ու Սանահինը։ Երբ որ մենք  ապահովում ենք ենթակառուցվածք, հյուրատնային բիզնեսը, հյուրանոցները մեծ տեմպով սկսում են զարգանալ ու աճել։ Նույն Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի մերձակայքում, ճանապարհի հարակից հատվածներում մեծ ծավալի շինարարություն է գնում, հսկայական հյուրանոց է կառուցվում, մարդիկ իրենց տները վերափոխում են հյուրատների, որովհետև ճանապարհի առկայության դեպքում տուրիստների հոսքը կրկնապատկվում է, ստեղծվում է պահանջարկ, որն էլ բերում է առաջարկ»,- ասաց Արեն Մկրտչյանը։։

Խոսելով նաև ջրի խնդրի մասին, Արեն Մկրտչյանն ասաց, որ կա և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրի խնդիրներ, օրինակ Կաճաճկուտ, Արդվի, գյուղերում կա խմեու ջրի խնդիր, Օձունի սարահարթի մի հատվածում, Շնող համայնքի տնամերձ հողերում, Աքորի գյուղի մի հատվածում ունեն ոռոգման ջրի խնդիր։

«Ես կարծում եմ, որ 2022 թվականին չպետք է գոյություն ունենա գյուղ, որը խմելու ջրի խնդիր ունի։ Եթե այցելեք այդ գյուղեր՝ կտեսնեք, որ կանայք տարաներով աղբյուրներից ջուր են տեղափոխում տուն։ Մարտ ամսին մենք այցելել ենք Սանահին գյուղի մանկապարտեզ, որի ննջարանում խոսելիս գոլորշի էր դուրս գալիս, որովհետև ննջարաններում ցուրտ էր։ Այդ սարսափելի ցրտի պայմաններում երեխաները քնում են։ Մանկապարտեզները նույնպես պետք է լինեն առաջնահերթ։ Կարևորը երկրորդականից պետք է տարանջատել ու  առաջ գնալ»,-ասաց Արեն Մկրտչյանը։

Լրահոս
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ
15:28
Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
15:10
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
14:58
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
14:42
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
14:29
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
14:16
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը.  Փաշինյան
13:57
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան