

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում ռազմական պահեստներ են պայթել։ Թվում է` զարմանալի ոչինչ չկա, լայնամասշտաբ պատերազմ է: Բայց փաստն այն է, որ այդ զինանոցները տեղակայված են ռուսական զորքերի թիկունքում և մինչև վերջերս անհասանելի նպատակ էին Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ռուսական թիկունքում «պայթուցիկ շարքը» սկսվել է հունիսի վերջին։ Մինչ այս ուկրաինական զորքերը պարբերաբար հարվածներ էին հասցնում նաև հակառակորդի պահեստներին և հրամանատարական կետերին, բայց դա սովորաբար անում էին հենց առաջնագծում կամ դիվերսիաների արդյունքում։
Հրետանային ու հրթիռային համակարգերում վիթխարի առավելությունը Ռուսաստանին թույլ տվեց մեծ ուշադրություն չդարձնել այդ «խայթոցներին»։ Հարձակման մարտավարությունը և գործնականում անսահմանափակ զինամթերքը թույլ են տալիս ռուսական զորքերին աստիճանաբար առաջ շարժվել և դուրս մղել ուկրաինական ուժերին իրենց դիրքերից, հատկապես Կրեմլի առաջնահերթ տարածքներում, ինչպես եղավ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի դեպքում:
Այնուամենայնիվ, միայն ուկրաինացիների կողմից ռուսական զորքերի թիկունքի հենակետերին սիստեմատիկ և ոչ ճշգրիտ հարվածները կարող են կոտրել Կրեմլի հարձակողական եռանդը: Առնվազն նա պետք է արագ վերականգնի և վերակառուցի Ուկրաինայում գտնվող իր զորքերի մատակարարման ուղիները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…