Բելառուսի կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է երկրից հեռանալու կարգը։ «Зеркало» հրատարակությունը ուշադրություն է հրավիրել փաստաթղթի վրա, որը քննարկվելու է խորհրդարանի աշնանային նստաշրջանում։
Փոփոխությունների համաձայն՝ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն կկարողանա սահմանափակել երկրից ելքը ոչ միայն պրոֆիլակտիկ հաշվառման քաղաքացիների, այլ նաև նրանց, ում «հեռանալը հակասում է ազգային անվտանգության շահերին»։ Նման արգելքը կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով։ Թե որ քաղաքացիները եւ ինչ հիմնավորմամբ կհայտնվեն այս կատեգորիայի մեջ, օրինագծում չի նշվում։
Նաև Բելառուսից ելքը կարգելվի այն քաղաքացիների համար, որոնց նկատմամբ վարչական գործեր են հարուցվել «վարչարարության կարգի դեմ խախտման համար»։ Նախկինում արգելքը վերաբերում էր միայն այն մարդկանց, ովքեր արդեն ստացել են վարչական տույժեր և չեն վճարել դրանք։
Հանրապետության իրավապահ մարմինների, ինչպես նաև Բելառուսի զինված ուժերի աշխատակիցներին կթույլատրվի լքել երկիրը միայն նրանց ղեկավարության հետ համաձայնությամբ։ Նրանք կարող են նաև մերժել ելքը «ազգային անվտանգության շահերն ապահովելու համար»։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը