«Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ»։
Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ անցկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։
Ըստ Արշակյանի՝ օրակարգում երկու հիմնական հարց է.
Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման մասին: