Լրահոս 24/7

Մեկնարկել է Գյումրու Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը

Գյումրիում հուլիսի 11-ին մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը, որի նպատակն է դրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բացօթյա բեմի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։

Արշավը նախաձեռնել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում:

Զբոսայգու վերջնամասում տեղակայված և 20 մետր երկարությամբ ձգվող բեմահարթակը 1988 թվականի երկրաշարժից հետո գտնվում է վթարային վիճակում․ այն փլուզման վտանգից փրկելու համար առաջնային է ամրակայումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամից, հանրային դրամահավաքի շնորհիվ հնարավոր կլինի կանխել բեմահարթակի փլուզումը և վերակառուցման աշխատանքներ իրականացնել:

Դրամահավաքը տևելու է շուրջ երեք ամիս՝ մինչև սեպտեմբերի վերջ, նպատակն է հավաքագրել 100 հազար ԱՄՆ դոլար։ Դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները Հայաստանից, Սփյուռքից և ամբողջ աշխարհից, այդպիսով՝ իրենց ներդրումն ունենալով հին բեմահարթակի վերակառուցման գործում։

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, չունի հանրային բացօթյա բեմ: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք պահպանել այն, քանի որ հենց այս բեմահարթակի հետ են գյումրեցիները կապում իրենց անցկացրած լավագույն տարիները այգում։ Բազմաթիվ են հիշողությունները հենց այս բեմում տեղի ունեցած համերգներից, մշակութային միջոցառումներից և թատերական ներկայացումներից»,-ասել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը նկատել է՝ Հայաստանում էական խնդիր լուծող հանրային դրամահավաքները կարևոր են ոչ միայն ֆինանսներ ներգրավելու առումով, այլև այդ խնդրի շուրջ հոգատար համայնքի ձևավորման համար՝ լինի Արցախի հեռավոր գյուղում տեխնոլոգիական դպրոց կառուցելը, թե Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում քաղաքի պատմության հետ առնչվող բեմի վերականգնումը։

«Հենց նման նախաձեռնություններով են ստեղծվում արդյունավետ համագործակցության մոդելներ, որոնք կարող են կիրառելի դառնալ տարբեր ոլորտներում»,- ասաց նա:

Այգու հեղինակային ճարտարապետական խմբի կողմից մշակվել է այգու բեմահարթակի վերակառուցման նախագիծը՝ ձգտելով այն դարձնել ժամանակակից և յուրօրինակ կառույց։ Վերականգնված բեմահարթակը հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի նոր հանրային բացօթյա բեմում։

«Վերակառուցման արդյունքում բեմի շուրջ տեղակայվելու է անկախ ցանցային «վարագույր»՝ որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Նուրբ ցանցը, որը գիշերային ժամերին լուսավորվելու է՝ այցելուներին պաշտպանելու է թափվող բեկորներից, քանի որ վերակառուցումից հետո բեմն ամբողջությամբ պահպանելու է իր պատմական տեսքը: Վերակառուցումից հետո, հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը կամ ցանցը՝ կախված նպատակից: Համերգների ժամանակ, օրինակ, հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը»։ Այն կվերածվի յուրօրինակ արտ օբյեկտի՝ զբոսայգու տարածքում»,- ասաց Բարեկամության այգու շինարարական աշխատանքները համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում շատ քիչ են երաժշտական հարթակները, իսկ բացօթյա բեմ ընդհանրապես չկա, այս բեմահարթակի վերականգնումը մեծապես նպաստելու է Գյումրիում երաժշտական միջոցառումների անցկացմանը եւ դառնալու է լրացուցիչ խթան երիտասարդ ստեղծագործողների և երաժշտական խմբերի համար։

«Անհամբերությամբ սպասում ենք բեմահարթակի վերագործարկմանը, որպեսզի կարողանանք երիտասարդական երաժշտական հանդիպումների նոր վայր ունենալ Գյումրիում»,- նշեց նա:

Այգին իր տեսակով լինելու է եզակի ամբողջ Հայաստանում և բացի վերականգնված պատմական բեմից, ունենալու է բազմաթիվ այլ օբյեկտներ՝ մանկական և մարզական խաղահրապարակներ, սահադաշտ, Վերնիսաժ, Այգեգործության դպրոց և այլն։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը մասնավոր-հանրային համագործակցության ձևաչափով։ Բանախոսներն ընդգծել են՝ վերականգնված զբոսայգին ոչ միայն կնպաստի Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը, այլ նաև կխթանի զբոսաշրջային աճը։

Ներկայումս այգու տարածքում ընթանում են շինաշխատանքներ։ Այգու որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա աշնանը, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

26 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

35 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

47 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

56 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago