Լրահոս 24/7

Կռվախնձորը ոչ թե Սյունիքն է, այլ՝ Նախիջևանը

1921 թվականի բոլշևիկաքեմալական պայմանագրով ամրագրվեց Նախիջևանի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի վերահսկողությունը՝ այն երրորդ երկրին չփոխանցելու պայմանով։ Ներկայումս այն ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, սակայն ավելի քան մեկ դար առաջ կնքված պայմանագիրը շարունակում է գործել՝ մեծացնելով հայկական պատմական այդ տարածքի նկատմամբ տարբեր երկրների հետաքրքրությունները։
Վերջին տարիներին, հավանաբար կապված պայմանագրի 100-ամյակի լրանալու հանգամաքի հետ, հարևան պետությունների քաղաքականություններում ակտիվացել են Նախիջևանի հարցի շուրջ անհանգստությունները։

Ընդ որում՝ Ադրբեջանը, որը փաստացի տնօրինում է այդ տարածքը, լուրջ մտահոգություններ ունի՝ հաշվի առնելով իրեն կցման իրավական երերուն հիմքերը, դրանց չեղարկման ու ուժը կորցրած ճանաչելու վտանգները։
Թուրքիան իր հերթին դեռ խորհրդային կարգերի փլուզումից հետո ակտիվորեն զբաղվել է Նախիջևանի «թրքացմամբ»՝ այնտեղ կատարելով քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ներդրումներ։ Սակայն ի հեճուկս ինքնավար հանրապետությունը կլանելու նրա ձգտման՝ դեռևս չի կարողացել իրագործել այն իր տարածքի հետ կապող երկաթուղային հաղորդակցության և գազատար խողովակներով ապահովման, ասել է թե՝ կցման ծրագրերը։

Եվ այսօր արդեն կասկածի տակ է դրվում այն կարծրատիպը, թե թուրք-ադրբեջանական եղբայրական քաղաքականությունը բոլոր հարցերում է այդպիսին. իրականում, ինչպես տեսնում ենք, նրանց մեջ հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները, այդ թվում՝ Նախիջևանի հարցում։
Վերջիններին խոչընդոտել են մի կողմից՝ Ադրբեջանը (իր տարածքը չկորցնելու համար պայքարելով), Ռուսաստանը և Իրանը։ Ռուսաստանի խնդիրը, որպես պայմանագիրը ստորագրողի իրավահաջորդի պարտավորություն, առկա իրավիճակը, այդ թվում՝ ազդեցությունը, պահպանելն ու տարածելն է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի ու հենց Նախիջևանի հետ կապի հարցում միջամտության հնարավորության միջոցով (2020թ. նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած ապաշրջափակման վերաբերյալ հայտարարությունները՝ վկա)։

Ուստի ակնհայտ է, որ Նախիջևանի վրա թուրքական կամ իրանական ազդեցության աճն անմիջական սպառնալիք է ռուսական շահերին ոչ միայն տարածաշրջանում, այլև հենց իր տարածքային անվտանգությանն՝ ընդհանրապես։ Հայ-ռուսական միացյալ զորախումբը նախիջևանյան ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում, նրանց սահմանապահ զորախմբերը Սյունիքում, թերևս, հենց այս ամենն ապահովող երաշխիքներն են։
Իրանի դեպքում Նախիջևանն անվտանգային, աշխարհաքաղաքական խնդիրների ու հետաքրքրությունների տիրույթ է, տարածքային ամբողջականության ապահովման որոշակի հենարան։

Ուստի Թեհրանում նույնպես կարևորում են Նախիջևանի նկատմամբ ազդեցության մեծացումը, իսկ մյուսների ակտիվացմանը զուգահեռ՝ այնտեղ ունեցած ազդեցության պահպանումը։ Շեշտենք, որ մինչ օրս Նախիջևանում իրանական գազ են օգտագործում, ցամաքային հաղորդակցությունը նրա տարածքով է իրականացվում։ Վերջինի հետ կապված՝ բնական է ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» ունենալու վերաբերյալ ադրբեջանական ցանկության նկատմամբ իրանական կոշտ դիրքորոշումը։
Այս համատեքստում ուշադրություն հրավիրենք հետևյալ տեղեկատվությանը՝ եզրահանգումը թողնելով մեր ընթերցողին. հուլիսի 7-ին, երբ Իրանի Ազգային անվտանգության գլխավոր քարտուղարը Երևանում հերթական անգամ շեշտեց իրանական կողմի դիրքորոշումը, հայ-իրանական միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ արձակվեցին կրակոցներ, ընդ որում՝ Նախիջևանի սահմանից, որը, ի դեպ, գտնվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի պաշտպանության ներքո։
Ուրեմն՝ Նախիջևանի հարցում լրջագույն շահեր ունեն ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլև Ռուսաստանն ու Իրանը, Իրանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը. Ընդ որում՝ ցանկացած մեկի գերակայությունը հակասում է մյուս բոլորի շահերին։

Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago