Լրահոս 24/7
11.07.2022

ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը՝ Հատիսում տեղադրելու մասին

ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը՝ Հատիսում տեղադրելու մասին

Հիմա միայն գաղափարը կա, և փաստաթղթավորման հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, դրանց լուծումը ընթացքի մեջ է։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը։

Ըստ նախարարի՝ արձանի տեղադրման և տեղադիրքի մասին խոսակցություն չի եղել, այլ միայն՝ գաղափարի մասին։

«Այս պահին արձանի վերաբերյալ  նախագիծ չկա։ Ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը պահանջում է խստորեն պահպանել կարգը և հետևել օրենսդրության պահանջներին։ Եթե չհետևեն, սահմանված կարգով համապատասխան դիմումներ կլինեն, և պատկան մարմինը կզբաղվի իր գործով»,- ասաց նա։

Դումանյանը նաև անդրադարձավ արձանի տեղադրման վերաբերյալ երեկ երեկոյան նախարարության տարածած հայտարարությանը, որը այսօր առավոտյան հեռացվեց ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից, ապա մեկ ժամ հետո կրկին վերահրապարկվեց։ Նշենք՝ հայտարարությամբ նախարարությունը հորդորել է որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

Դումանյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ է նախարարությունը տեքստից հեռացրել այն հատվածը, որտեղ նշված էր՝ «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Համապատասխան հայտարարությունը կա մեր ֆեյսբուքյան էջում։ Պարզապես դուրս է հանվել տեքստից այն, որը ծանրաբեռնել էր տեքստը։ Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ Կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է: Որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ պաշտոնական մասով որևէ խորհրդակցություն նախարարության հետ չի եղել։ Ինքը նախարարը արձանի հետ կապված հանդիպում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ ընդամենը գաղափար է, որ արձանը տեղադրվի Հատիս լեռան վրա, սակայն ոչ ոք չի ասում, որ «պիտի տեղադրվի»: «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվի»-ին կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- ասաց նա:

Դումանյանը նկատեց՝ որպես քաղաքացի՝ արձանի մասով չի կարող ասել, որ դա խիստ անհրաժեշտ բան է, սակայն չի էլ կարող նշել, որ այն վատն է։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։

Լրահոս
Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան
19:18
Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան
Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս
18:56
Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս
Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը
18:35
Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը
Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
18:06
Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
18:01
Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք
17:36
Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք
Դարվին Նունյեսը ամռանը կհեռանա «Լիվերպուլից»
17:13
Դարվին Նունյեսը ամռանը կհեռանա «Լիվերպուլից»
Նիկոլ Փաշինյանն այցելել է նախագահական
16:51
Նիկոլ Փաշինյանն այցելել է նախագահական
Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել
16:42
Հայ բռնցքամարտիկները 6 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել
Ռուբինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
16:22
Ռուբինյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
Պուտինը չի մեկնի Հռոմի Պապի հուղարկավորությանը
16:03
Պուտինը չի մեկնի Հռոմի Պապի հուղարկավորությանը
ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին.  Կոնջորյան
15:44
ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին. Կոնջորյան
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:14
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու՝ Երևանի նկրտումներով
14:42
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու՝ Երևանի նկրտումներով
Իմպիչմենտ սկսելուն դեմ չենք. Ի․ Սաղաթելյան
14:26
Իմպիչմենտ սկսելուն դեմ չենք. Ի․ Սաղաթելյան