Լրահոս 24/7
11.07.2022

Գ․ Կոստանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է դատախազություն

Գ․ Կոստանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է դատախազություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին, նրա կնոջը՝ Լիլիթ Կոստանյանին, և մեկ այլ շահագրգիռ անձի՝ Արա Կարենի Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։ Ըստ այդմ՝ հիշյալ շահագրգիռ անձինք պետք է համապատասխան մարմին ներկայանան հուլիսի 19-ին։ 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կոստանյանը 2017-ին, երբ ՀՀ նախագահի խորհրդականն էր, իր 2017 թ. հայտարարագրում  հայտարարագրել է 0 դրամական միջոցներ և ոչ մի լումա որպես եկամուտ: Նա ընդամենը մեկ բնակարան էր հայտարարագրել և ոչ մի շարժական գույք։ «0 եկամուտ չեմ ներկայացրել, դա աբսուրդ կլիներ, եթե ես ներկայացնեի, որովհետև ես եկամուտ ունեմ և՛ աշխատավարձի ձևով, և՛ այլն: Ես վերջին իմ հայտարարագրի մեջ նշել եմ անփոփոխ, ոչ թե զրո»,- պարզաբանել էր Կոստանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ աշխատել է որպես զինդատախազ, գլխավոր դատախազ, բայց արդյունքում ներկայացրել է զրո եկամուտ:

Իսկ ահա 2016-ին, երբ Կոստանյանը պաշտոնավարում էր որպես ՀՀ գլխավոր դատախազ,  հայտարարագրել էր 85  միլիոն դրամական միջոցներ, 12,1 միլիոն էլ՝ որպես  եկամուտ՝ աշխատավարձի տեսքով։   Պաշտոնյայի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարեցտարի  աճում են, ընդ որում՝ շեշտակի: Օրինակ՝ դեռ 2011 թվականին, երբ նա զինվորական դատախազ էր և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, հարկային տարվա սկզբին  ընդամենը 200 հազար դրամ էր հայտարարագրել, իսկ ահա տարվա վերջին արդեն հայտարարագրել էր 25 միլիոն դրամ։ Դոլարով ունեցած դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 5000 դոլար,  որը տարեվերջին մնացել է անփոփոխ։  Նույն 2011 թվականին  Կոստանյանը որպես աշխատավարձի վարձատրություն հայտարարագրել էր 393 հազար դրամ, մի առանձին գումար էլ՝ 3,5 միլիոն դրամ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ,  և  խոշոր նվիրատվություն՝ 35 միլիոն դրամ: Երբ նրան հարց հղեցին, թե այդ ո՞ր առատաձեռն բարերարն է իրեն նվիրել 35 մլն դրամ, իսկ կնոջը՝ 100 հազար դոլար,  դատախազը պարզաբանել էր՝ բարեկամներ ունի, խոշոր գումարներն էլ մերձավոր ազգականներն են տվել:  «Նվերներ, որոնք ես վերցրել եմ միայն իմ մերձավոր ազգականներից, նենց չի, որ մենք ընտանիք, բարեկամ, հարազատներ չունենք: Եվ երիտասարդ դատախազը չի կուտակել: Երբեք որևէ նվեր չեմ ստացել և չեմ ստանալու, հանգիստ եղեք»,- ասել էր Կոստանյանը: 

2012 թ.  հայտարարագրի վերլուծությունից էլ պարզ է դառնում, որ տարեսկզբին Կոստանյանի  դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ, 5 հազար դոլար և 5 հազար ֆունտ ստեռլինգ, որը տարվա վերջին բացակայում է, իսկ դրամական միջոցները 2 միլիոն դրամով  պակասել են: 2012-ին Կոստանյանը որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ նշել է 3,5 միլիոն դրամ, գույքն օտարելուց ստացված եկամուտներն էլ  կազմել են 23 միլիոն դրամ.  նա վաճառել է TOYOTA CRUISER PRADO և LEXUS GX 470 ավտոմեքենաները: 2013-ին, դատելով Կոստանյանի հայտարարագրից, գույքային դրությունն է՛լ ավելի է բարվոքել.  2013-ին՝ պաշտոնը ստանձնելու տարվա սկզբում, նրա դրամական միջոցները 80 միլիոն դրամ են դարձել  (նախորդող տարում, հիշեցնենք, 23 միլիոն էր): Աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներն ու գույքն օտարելուց ստացված եկամուտները միասին կազմել են 91,4 միլիոն դրամ: Կոստանյանը  նաև  գույքի գնում-վաճառք է իրականացրել.  22 միլիոն դրամի բնակարան է գնել, 2 բնակարան էլ՝ համապատասխանաբար 34 և 48 միլիոն դրամով, վաճառել է: 

2014 և 2015 թվականներին Կոստանյանի դրամական միջոցները գրեթե անփոփոխ են՝ 82 և 85 միլիոն դրամ, որպես աշխատավարձ ստացած եկամուտն էլ՝ 13,8 միլիոն դրամ: 

Կոստանյանի տիկնոջ՝ Լիլիթ Կոստանյանի հայտարարագրերն էլ տպավորիչ են. տիկնոջ եկամուտներն էլ, ամուսնու օրինակով, տարեցտարի աճել են։ 2011-ին, երբ Գևորգ Կոստանյանը զինվորական դատախազ էր, Լիլիթ Կոստանյանի դրամական եկամուտները տարվա սկզբին կազմել են 2 միլիոն դրամ, տարեվերջին՝ 4 միլիոն դրամ, դոլարով՝ տարվա սկզբին 70 հազար դոլար, տարվա վերջին՝ 155 հազար դոլար: 2015-ին Լիլիթ Կոստանյանի դոլարով միջոցներն, ըստ հայտարարագրի, կազմել են  200 հազար, դրամով միջոցները՝ 3 միլիոն: Անշարժ և շարժական գույքի առուվաճառքի, ինչպես նաև  փոխառությունների մասին տվյալներ առկա չեն հայտարարագրում։ 

Նշենք, որ 2010 թվականին Գևորգ Կոստանյանը ղեկավարում էր Կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովը: Գլխավոր դատախազության կայքում հրապարակված Կոստանյանի կենսագրության համաձայն՝  2008-2011 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի և ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Իսկ դրանից առաջ՝ 2006-2008 թվականներին, եղել է արդարադատության փոխնախարար:

Կոստանյանին, որը, հիշեցնենք, 2018 թ.-ին, դեմ լինելվ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, հեղափոխությունից ամիսներ անց հայտարարել էր, թե «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին», իսկ որոշ ժամանակ անց լքեց երկիրը և մեկնեց ՌԴ, մեղադրանք է առաջադրվել։ Նա Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։   

Աղբյուրը՝ Civic.am:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է