Լրահոս 24/7
12.07.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել համաժողով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել համաժողով

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառման նպատակն է եղել քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատատությունների զարգացման գործում։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է:

«Ինչպես գիտեք, ներկայում քննարկման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թ. համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին և դրա կարևորությանը: Մասնավորապես, սահմանվել է հստակ թիրախ, համաձայն որի՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատությունների շրջանավարտների առնազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ։ Սա խիստ հավակնոտ թիրախ է, որը մեր առջև դնում է լուրջ մարտահրավերներ, որոնք առաջին հերթին գործում են որակի ապահովման դաշտում»,- փաստել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների հաղթահարման եղանակներից մեկը հաստատությունների հավատարմագրումն է և որակի ապահովման համակարգերի ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք օգնում են համակարգային խնդիրները վերհանել և լուծել։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ այս հարցում անհրաժեշտ են արագ լուծումներ, որոնք կապված են ոչ միայն հավատարմագրման գործընթացի, այլև հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացման հետ: Նա փաստել է՝ խնդիրների հաղթահարման համար առկա են բոլոր նախադրյալները՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների տեսքով:

Ըստ փոխնախարարի՝ այս գործում իր նշանակալի նպաստը կբերի մասնագիտական կրթության և ուսուցման օրենքի նախագիծը, որը նոր հեռանկարներ կբացի ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար:

«Մենք աշխատում ենք Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և դիտարկում ենք՝ ինչպիսի նրբություններ ու առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որպեսզի հետագա գործընթացները լինեն ավելի թիրախային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ նախարարությունն իր հետագա աշխատանքներում հաշվի կառնի համաժողովի ընթացքում հնչած բոլոր կարևոր առաջարկները:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Ելույթներից հետո շահակիցների հետ տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել արտաքին գնահատման գործընթացների արդյունքներին և առկա մարտահրավերներին՝ կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից: Քննարկվել են նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է