Ռուսաստանում Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ։ Սա ՌԴ-ում վարակի առաջին դեպքն է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Նշվում է, որ երիտասարդը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդությունը թեթև է, և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կազմակերպությունում։