Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան Ավետիս Հարությունյան

Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան․ պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը… Ինչ լավ է գերեզման չունես, որ շուռ գաս գերեզմանում, Խաչատուր Աբովյան։

Պետական լեզուն սովորելու վրա սպիտակեց արտգործնախարարը, հայերեն բառեր արտաբերելու ջանքից ուր որ է չանի խեղվածք կստանա երկրի առաջին պաշտոնյան, առանց թղթի հայերեն խոսում է միայն պետական հեռուստատեսության պետը՝ հաղորդման ընդհանուր սրահից ամենաազիզ հյուրի հետ «բուդուարում» առանձնացած, մեկ էլ Արմեն Խաչատրյանը, այն էլ՝ անիմաստ։ Մեկ էլ իր տեղակալը՝ անլսելի։ Մեկ էլ երեքուկես դաշնակցական, որից երեքը՝ հիստերիկ։ … Լեզուն երկրի պատկերն է։ Լեզուն չի կարող չմեռնել, եթե մեռնում է երկիրը։ Լեզուն չի կարող չմեռնել քրջի շուկայում, որտեղ սակարկելու անգամ անհրաժեշտություն չկա, ինչ մնաց խոսելու։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից։ Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն։ Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում։ Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը։

Գրապահարան

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago