Լրահոս 24/7

Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կազմում կմիավորվեն 3 կառույցներ

Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պետք է արտակարգ իրավիճակների՝ աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում ունենանք մեկ կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն: Հետևապես, կարծում ենք, որ աղետների, ճգնաժամային և այլ իրավիճակներում մեկ կետից կառավարումը և միմյանց փոխլրացնող արձագանքն, ըստ էության, թույլ կտա ՆԳՆ-ին ավելի արդյունավետ կերպով իրացնել իր առջև դրված խնդիրները»,-ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ, օրինակ, Փրկարար ծառայությունը և Ոստիկանությունը միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետ կերպով կարող են հասնել խնդրի լուծմանը: Ըստ փոխնախարարի՝ նոր նախարարության շրջանակում այս երեք ուժերի մեկտեղումը թույլ կտա հանգիստ օգտագործել միմյանց ռեսուրսները, ունենալ միասնական մոտեցում տարբեր հարցերին:

«ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք 3 խոշոր ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը»,-ասաց Սարգսյանը:

Պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ: Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»,-ասաց փոխնախարարը:

Այս պահի դրությամբ միգրացիոն ոլորտով զբաղվում է ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայությունը, բայց կան հարցեր, որոնք բնորոշ են Միգրացիոն ծառայությանը, սակայն  կենտրոնացված են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, կան գործառույթներ, որոնք  բնորոշ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն դրանք շարունակել են պահպանվել Միգրացիոն ծառայության գործառույթների ցանկում: Հետևաբար, փոխնախարարը կարևորեց միգրացիոն արդյունավետ կառավարում ունենալը: Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում ստեղծվելու է Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը, որը կմիավորի Անձնագրերի և վիզաների վարչությունը, նաև Միգրացիոն ծառայությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

3 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

4 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago