ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը հայ-ռուսական պատվիրակությունների հետ այցելել են Կրասնոյարսկի հայկական եկեղեցի:
Այս մասին գրել է Հակոբ Արշակյանը՝ նշելով.
«Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության հետ համատեղ այցելել ենք «Սուրբ Սարգիս» Հայ առաքելական եկեղեցի Կրասնոյարսկի «Եղբայրություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Մուրադյանի և Սուրբ Սարգիս եկեղեցու վանահայր Շահան Մովսեսյանի ուղեկցությամբ»:














