Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության հատուկ զարգացում չի նկատվում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստան՝ չբացատրելով, թե որտեղից են պետություններին նման տեղեկություն և առանց որևէ ապացույց ներկայացնելու։