Սիրիայում իրականացված ամերիկյան գործողության արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից Մահեր Ալ-Աղալը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ալ-Աղալը և նրա հետ գործողության պահին գտնվող իսլամիստ զինյալը սպանվել են անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
«Գործողության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան», – հաղորդել է Պենտագոնը՝ ընդգծելով, որ Մահեր Ալ-Աղալը «Իսլամական պետության» ամենաազդեցիկ դաշտային հրամանատարների առաջին հնգյակում էր։
«Նրա պատասխանատվության գլխավոր ոլորտը «Իսլամական պետության» Սիրիայի և Իրաքի տարածքից դուրս գտնվող կառույցների զարգացումն էր», – նշում են ամերիկացի զինվորականները։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…