ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև հուլիսի 12-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
Հուշագիրը վավերացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։
Հուշագրի ստորագրմանը նախորդել է ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնյաները ողջունել են համատեղ նախաձեռնության մեկնարկը, մանրամասներ են ներկայացրել եռամյա ծրագրի տարբեր փուլերի վերաբերյալ, պատասխանել են լրագրողների հարցերին։
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է գործընկերներին հուշագրի ստորագրման կապակցությամբ, նշել, որ նախարարության կարևոր ուղղություններից է բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն ունենալը, հայկական արտադրանքի գլոբալ մրցունակության ավելացումը և «Կատապուլտ» ստեղծարար ծրագիրը կարող է խթան հանդիսանալ այդ գործընթացներն իրականացնելու ճանապարհին:
«Կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ ստեղծագործ և ստեղծարար արդյունաբերության զարգացումն առաջնային է մեզ համար: Նոր արժեք ստեղծելու համար շատ կարևոր է ստեղծագործ մտածելակերպը, իսկ նորարար լուծումները՝ տնտեսության մեջ լրացուցիչ արժեք ստեղծելու կարևոր հիմք են»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ Ստեղծարար Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…