Լրահոս 24/7
12.07.2022

Հայտարարվել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկը

Հայտարարվել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջև հուլիսի 12-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը վավերացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

Հուշագրի ստորագրմանը նախորդել է ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնյաները ողջունել են համատեղ նախաձեռնության մեկնարկը, մանրամասներ են ներկայացրել եռամյա ծրագրի տարբեր փուլերի վերաբերյալ, պատասխանել են լրագրողների հարցերին։

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է գործընկերներին հուշագրի ստորագրման կապակցությամբ, նշել, որ նախարարության կարևոր ուղղություններից է բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն ունենալը, հայկական արտադրանքի գլոբալ մրցունակության ավելացումը և «Կատապուլտ» ստեղծարար ծրագիրը կարող է խթան հանդիսանալ այդ գործընթացներն իրականացնելու ճանապարհին:

«Կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ ստեղծագործ և ստեղծարար արդյունաբերության զարգացումն առաջնային է մեզ համար: Նոր արժեք ստեղծելու համար շատ կարևոր է ստեղծագործ մտածելակերպը, իսկ  նորարար լուծումները՝ տնտեսության մեջ լրացուցիչ արժեք ստեղծելու կարևոր հիմք են»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ Ստեղծարար Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության  էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է