Կարճատև այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով: Սպասում ենք կարևոր հանդիպումների», – Թվիթերում գրել է Կլաարը:
Թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի նշել:














