Լրահոս 24/7

Պետբյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

ՀՀ կառավարությունն առաջարկվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի հատկացմամբ, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի և 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ շինարարական աշխատանքները փաստացի սկսելու»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ նախ շեշտեց, որ ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվում, միաժամանակ նշեց, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները լուծված չեն:

«Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց միևնույն է մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում, բացի ճանապարհների որակի խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  որոշ սարքավորումներ ձեռք են բերվել:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

10 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago