Լրահոս 24/7

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի, համաձայնագիրը ենթադրում է Ուկրաինայում հատուկ հիմնադրամի ստեղծում, որտեղ կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի և գազի ապագա եկամուտների 50%-ը։ Հիմնադրամը կօգտագործվի ներդրումային ծրագրերի համար, սակայն չի տարածվի գործող պետական ընկերությունների՝ «Նաֆտոգազ»-ի և «Ուկրնաֆտա»-ի վրա։

Սա կասկածի տեղիք է տալիս. ինչո՞ւ պետք է ուկրաինական ռեսուրսների եկամուտների կեսը ուղղվի հիմնադրամ, որի կառավարման կանոնները դեռ հստակեցված չեն: Ինչպե՞ս է երաշխավորվելու, որ այդ գումարներն իրապես կծառայեն երկրի վերականգնման նպատակներին, այլ ոչ թե կվերածվեն արտաքին կառավարման գործիքի:

Մինչդեռ այս գործարքը Ուկրաինայի համար կարող էր դառնալ արտաքին քաղաքական հաղթանակ, քանի որ Վլադիմիր Զելենսկին այն ներառել էր իր «Հաղթանակի պլանում», այնուամենայնիվ, փաստացի պայմանները ստիպում են մտահոգվել։ Նախ՝ համաձայնագրում բացակայում են անվտանգության երաշխիքները, որոնք Կիևը նախկինում պահանջում էր Վաշինգտոնից։ Երկրորդ՝ ԱՄՆ-ի նախնական պահանջը՝ ստանալ ուկրաինական ռեսուրսներից 500 միլիարդ դոլարի եկամուտ, չեղարկվել է, բայց չի բացառվում, որ այլ ձևերով պահպանվել է, օրինակ՝ հիմնադրամի կառավարման հարցերում։

Այս գործարքը սոսկ տնտեսական հարց չէ։ Այն քաղաքական համաձայնություն է, որը կարող է որոշել Ուկրաինայի ապագա զարգացման ուղին։ Եթե այն վերածվի ազգային հարստությունների օտարման գործիքի, ապա այս որոշումը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի ինքնիշխանության համար։

Պատահական չէ, որ համաձայնագիրը դեռ պետք է անցնի Գերագույն Ռադայի հաստատումը։ Դա հնարավորություն է տալիս հարց բարձրացնելու, թե արդյոք Ուկրաինան ստանում է համարժեք օգուտներ այս գործարքից։ Ու թեև նախագահ Թրամփն ակնկալում է ստորագրել այն մոտակա շաբաթներին, Կիևը պետք է զգոն լինի, քանի որ սա ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության խնդիր է։

Ուկրաինան կանգնած է կարևոր ընտրության առջև։ Սա պարզապես ռեսուրսների կառավարման մասին չէ, այլ պետության ռազմավարական ինքնիշխանության։ Արդյո՞ք այս համաձայնագիրը տնտեսական ամրապնդման ճանապարհ է, թե՞ արտաքին կառավարման նոր մեխանիզմ՝ կերտված աշխարհաքաղաքական ճնշման տակ։ Սա այն հարցն է, որին ուկրաինացի քաղաքական գործիչները պետք է անկեղծ պատասխանեն՝ նախքան գործարքի վերջնական հաստատումը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

8 minutes ago

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Այսօր ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ծագած 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016…

21 minutes ago

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար…

25 minutes ago

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

15 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

16 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

16 hours ago