Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գերատեսչության ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում էլ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանըև հավելել, որ գործընթացը բխում է տարածաշրջանի շահերից, կայունությունից և տնտեսական բարգավաճումից:
Հիշեցնենք` պաշտոնական Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Նրանք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել, հեռախոսազրույց են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…
Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է…
«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս…
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և…
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց»…
Այսօր Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները, որոնք կանցկացվեն Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ…