Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է:
Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակման և փոխայցերի կարևորությունը:
Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում:
Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…