Ջերմուկի բնակիչներն ու զբոսաշրջիկները կրկին հնարավորություն կունենան այցելելու Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր /որը կառուցվել է 931-938 թթ-ին/։ Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Ճանապարհը, որը երկար տարիներ անանցանելի էր համարվում /Կեչուտի ջրամբարից դեպի Գնդեվանք/, շուտով կդառնա երթևեկելի՝ Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին հնարավորություն տալով ծանոթանալու Հայաստանի ամենահայտնի միջնադարյան եկեղեցական համալիրներից մեկի հետ։
Այս պահին ճանապարհը մաքրվում է համապատասխան տեխնիկայով», գրել է նա։














