Լրահոս 24/7
15.07.2022

Դատախազությունը Տարոն Մարգարյանի և Գևորգ Կոստանյանի ունեցվածքի որոշակի մասը ապօրինի է որակել

Դատախազությունը Տարոն Մարգարյանի և Գևորգ Կոստանյանի ունեցվածքի որոշակի մասը ապօրինի է որակել

Գլխավոր դատախազությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետին ու Հայաստանի նախկին գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ իրենց ու իրենց հարազատներին պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրել են, կազմել են ամփոփագրեր․ դատախազությունը նրանց ունեցվածքի որոշակի մասը որակել է ապօրինի։

Տարոն Մարգարյանն ու հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանն անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով պետք է ծանոթանան այդ ուսումնասիրություններին, ինչից հետո որոշեն՝ համաձայն են դրանց հետ, թե ոչ։ Եթե համաձայնեն եզրակացություններին, օրենքով հնարավորություն ունեն առանց դատարանի որոշման ապօրինի որակված գույքի ու եկամուտների առնվազն 75 տոկոսը տալ պետությանը։ Հակառակ դեպքում դատախազությունը կդիմի դատարան, դատարանն էլ կորոշի՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից բռնագանձել նրանց ունեցվածքը, թե՝ ոչ։

44-ամյա Տարոն Մարգարյանի փաստաբանը պնդում է՝ առանց դատախազության ուսումնասիրությանը ծանոթանալու էլ կարող են ասել՝ Մարգարյանի գույքն ու եկամուտները ձեռք են բերվել օրինական ճանապարհով։

«Տարոն Մարգարյանը գիտի՝ այն գույքը, որ ունի իր ընտանիքը ու այն գույքը, որն ունի ինքը, օրինական են․ ունի էդ գույքի ծագման աղբյուրը, գույքի առաջացման աղբյուրը, որն օրինական է։ Հիմա մնացած մասով մենք չգիտենք միգուցե, օրինակի համար, դատախազությունը որոշակի գույք վերագրի պարոն Մարգարյանին, որն ուղղակի առնչություն չունի պարոն Մարգարյանի հետ։ Հիմա ես չեմ բացառում, հնարավոր է մարդիկ սխալվեն՝ առանց դիտավորության, բնականաբար, դա կպարզաբանվի։ Միգուցե ինչ-որ բաներ վերագրվեն պարոն Մարգարյանին, որի հետ էլի առնչություն չունի, կամ իր ընտանիքի անդամներն, օրինակի համար», – ասաց փաստաբանը։

Դատախազությունը դեռևս չի հրապարակել, իրավապահների գնահատմամբ, ապօրինի որակված ունեցվածքի մանրամասները, դա սովորաբար արվում է հայցերը դատարան ուղարկելու ժամանակ։

Երևանի նախկին քաղաքապետի փաստաբան Բենիկ Գալստյանը կարծում է՝ հարցը դրան չի էլ հասնի, քանի որ դատախազությունում իրենց դիրքորոշումը ներկայացնելուց հետո իրավապահները կհամաձայնեն, որ Մարգարյանն անօրինական ճանապարհով ձեռքբերված գույք ու եկամուտներ չունի։

«Առնվազն դատախազության մասով, ուսումնասիրության առումով, օրենքը մեզ որոշակի, ճիշտ է՝ սուղ, բայց հնարավորություններ է տալիս մեր դիրքորոշումը հիմնավորելու, որը մենք կանենք, և ես լիահույս եմ, որ արդեն էդ վարույթի փուլում դատախազությունը մեզ հետ համաձայնության կգա», – ասաց Գալստյանը։

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին 23 տարեկանից զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել 2018-ի հեղափոխությունից հետո։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամը Երևանը ղեկավարել է 7 տարի։ Հեղափոխությունից հետո Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Ըստ Քննչական կոմիտեի`դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, դպրոցներում ու մանկապատեզներում տարածքներ է օտարել։

Ըստ գործի տվյալների, Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին և աշխատակիցներին հանձնարարել է թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագծեր՝ դրանք փոքրացնելով, իսկ առանձնացված տարածքները օտարվել են իր մերձավորներին՝ շուկայականից ցածր գնով։

Տարոն Մարգարյանը մեղադրանքը չի ընդունում, նրա հետ մեդադրյալի աթոռին է կուսակցական ընկեր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որն այդ ժանաակ զբաղեցրել է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է