Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: