Լրահոս 24/7
16.07.2022

Հ․ Մաթևոսյանը մարզային հերթական այցով եղել է Տավուշում

Հ․ Մաթևոսյանը մարզային հերթական այցով եղել է Տավուշում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով եղել է Տավուշում։

Այցը նպատակ է ունեցել հետևել մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետեր, այլք:

Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար:

Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո, փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ.-ի հոկտեմբերին:

Այնուհետև, Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Կրկին Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհ փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 մ³ հենապատ, Նժդեհ փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 մ² սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 մ²՝ գրանիտե սալիկներով:

Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։ Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչներին:

Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են Կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները՝ (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը:

Ներկայում Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շին-վերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ չորսի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են:

Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ երկուսից երեք հարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թվականի հուլիսին։

Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023թ.-ի հունիսին:

Լրահոս
Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում
12:19
Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում
Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ
12:09
Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ
ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն
12:03
ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն
Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով
11:56
Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով
Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ
11:44
Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ
Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին
11:37
Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին
Մենք սահմանադրությամբ կարգելենք «Ազգային շարժումը». Իվանիշվիլի
11:29
Մենք սահմանադրությամբ կարգելենք «Ազգային շարժումը». Իվանիշվիլի
«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում 16 մարդու կյանք է խլել
11:17
«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում 16 մարդու կյանք է խլել
Էկոնոմիկայի նախարարը և տեղակալը մեկնել են Ֆրանսիա
11:04
Էկոնոմիկայի նախարարը և տեղակալը մեկնել են Ֆրանսիա
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
10:50
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
Էկոնոմիկայի փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
10:48
Էկոնոմիկայի փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին
10:46
Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին
Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ
10:44
Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ
Թիվ 1 Ստուդիա I Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան
00:23
Թիվ 1 Ստուդիա I Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան
Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:
00:17
Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: