Լրահոս 24/7
16.07.2022

Նշվել է Սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակը

Նշվել է Սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ծառայողները նշել են կազմավորման 30-ամյակը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և պաշտոնտար այլ անձինք:

Միջոցառումը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո:

ՀՀ վարչապետը, շնորհավորելով Սահմանապահ զորքերի զինծառայողներին, իր խոսքում նշել է.

«Մեր ողջ պատմության ընթացքում` երրորդ հանրապետության, Սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի հայեցակարգի առումով, Սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության սիմվոլ են և խաղաղության խորհրդանիշ»:

Օրվա գլխավոր իրադարձությունը դարձել է հանդիսավոր երթը, որն ուղեկցվել է Սահմանապահ զորքերի նվագախմբի հնչյունների ներքո:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել են կապիտան Հրանտ Գևորգի Արզումանյանը` «Արիության» մեդալով, իսկ ավագ սերժանտ Կառլեն Էդիկի Սարգսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները հանձնվել են հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել են նաև փոխգնդապետ Վահան Վալերիի Համբարձումյանը և մայոր Վլադիմիր Սերգեյի Թումասյանը:

Ավանդույթի համաձայն՝ հնչել է «Սահմանապահ ենք» երգը, որից հետո նվագախմբի ուղեկցությամբ Սահմանապահ զորքերի զինծառայողները ցուցադրել են շարային, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։

Միջոցառման ավարտին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը, բարձրաստիճան հյուրերը և գերատեսչությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներինЖ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է