Լրահոս 24/7

ՀՀ վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի փոխնախարարներ, ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:

Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Ցանկանում եմ պարոն Ասրյանին հաջողություն մաղթել՝ այս կարևորագույն պաշտոնում իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Արդեն գիտեք, որ նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, և Գլխավոր շտաբի պետն այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ սրանից բխող հետևանքներով: Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբի աշխատանքային գործակցության հարցերը:

Կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացված: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքի արդյունավետությունը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի:

Պարոն Քոչունց, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ կատարված աշխատանքի համար և պարոն Ասրյան՝ հաջողություններ մաղթել Ձեզ այս կարևորագույն պաշտոնում»:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

հարգելի պարոն նախարար,

հարգելի գործընկերներ,

Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի՝ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ և առաջարկներ կներկայացնենք Պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգրո պարոն վարչապետ,  պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»:

Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր հերթին ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

պարոնայք գեներալներ, սպաներ,

թույլ տվեք շնորհավորել Գլխավոր շտաբի պետին՝ պարոն Ասրյանին՝  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղուն գործունեություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին շրջանում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները պատվով կատարելու համար»:

Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին է հանձնել ԶՈՒ ռազմադրոշը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago