

Համայնքների պալատը (Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը) հրաժարվել է աջակցել Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվեին։ Քվեարկությանը դեմ է քվեարկել 349, կողմ՝ 238 պատգամավոր, հայտնում է The Guardian-ը։
Հունիսին բրիտանական խորհրդարանում նմանատիպ քվեարկություն է տեղի ունեցել՝ կապված անձամբ վարչապետի հետ։ Այն նույնպես ձախողվեց, սակայն հուլիսի սկզբին Ջոնսոնի կառավարությունը մոտ 50 մարդ լքեց, իսկ վարչապետը ստիպված եղավ հրաժարական տալ։ Նա Պահպանողական կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի այնքան ժամանակ, մինչև կուսակիցների կողմից նոր առաջնորդ ընտրվի: Սա պետք է տեղի ունենա սեպտեմբերին։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկությունը նախաձեռնել է հենց կառավարությունը։ Սա արձագանք էր Լեյբորիստական կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի փորձերին՝ ստիպել Ջոնսոնի և նրա կաբինետի հրաժարականը հիմա՝ չսպասելով նոր խորհրդարանական ընտրությունների։
Քվեարկությունը ձախողվեց, քանի որ Պահպանողական կուսակցությունը, որը զբաղեցնում է Համայնքների պալատում տեղերի մեծամասնությունը, շահագրգռված չէ այժմ համընդհանուր ընտրությունների անցկացմամբ, մասնավորապես՝ կուսակցությունում առաջնորդի բացակայության պատճառով, գրում է The Independent-ը։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…